ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նիստը հետաձգվեց

Վերաքննիչ դատարանումում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բողոքի քննությունը, որին մասնակցում էր նաև Քոչարյանը: Ըստ փաստաբանի՝ նիստը հետաձգվեց մինչև վաղը՝ ժամը 14:00-ն, քանի որ բոլոր կողմերը չեն հասցրել իրենց արգումենտները ներկայացնել: Եթե որոշումը վաղն էլ չկայացվի, ապա կհետաձգվի մինչև երկուշաբթի: «Քոչարյանը փայլուն ելույթ ունեցավ, ակնկալիքները դրական են»,- ասացին Քոչարյանի իրավապաշտպանները:

Հիշեցնենք՝ Քոչարյանի փաստաբանները օգոստոսի 1-ին բողոք էին ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ վերացնելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Իսկ փաստաբան Հայկ Ալումյանն առանձին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Քոչարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու համար։

Մեկնաբանել