Հանցագործություններ, որոնք հեղաշրջում են կատարել համաշխարհային կրիմինալիստիկայի մեջ

Եթե մարդիկ, որոնք սաարսափելի ու հանելուկային հանցագործություններ են կատարել, չլինեին, ապա կրիմինալիստիկան՝ քրեագիտությունը, երբեք չէր զարգանա:

Ձեզ կպատմենք մի քանի հասկացությունների ծագման մասին, որոնք մեծապես կիրառվում են ժամանակակից կրիմինալիստիկայում: Այս արտահայտությունները, ամենայն հավանականությամբ, Ձեզ ծանոթ կլինեն դետեկտիվ ժանրի ֆիլմերից ու գրքերից:

Հանցանքի վայր

Դեռևս այն բանից առաջ, երբ հայտնվեց լուսանկարչությունն ու մարդիկ հասկացան, որ կարելի է լուսանկարելու միջոցով հանցանքի վայրը պահպանել, Ավստրիայում ապրում էր մի դատաքննիչ՝ Հանս Գրոս անունով: Մի անգամ՝ 1800-ականների կեսերին, նրան բաժին ընկավ ինքնասպանության գործ: Ծանր հիվանդություն ունեցող մարդը ինքն իրեն զրկել էր կյանքից՝ առաստաղի հարմարանքներից մեկից խախվելով: Գրոսը հանեց ալբոմն ու արագորեն պատկերեց տեսարանը, մինչև որ մարմինը դուրս կբերեին այնտեղից:

Միայն որոշ ժամանակ անց, նայելով իր արած էսքիզներին, Գրոսը հասկացավ, որ մարմինը սենյակի մեջտեղում էր կախված, և դրա տակ աթոռ չկար. նշանակում է՝ ծանր հիվանդություն ունեցող մարդը ոչ մի հնարավորություն ունենալ չէր կարող ինքնուրույն կախվելու: Դա ինքնասպանություն չէր: Գրոսը սպանվածի տան երկու ծառաներին հարցաքննության կանչեց: Վերջիններս խոստովանեցին, որ ծերուկին երեկոյան միայնակ էին թողնել, իսկ երբ տուն են վերադարձել, նա արդեն մահացած էր: Նրանք բեմադրել են ինքնասպանությունը, որպեսզի նրանց չմեղադրեն հաշմանդամին միայնակ թողնելու մեջ: Նրանք չեն գիտակցել, որ դա անելով մարդասպանների «տեսք են ստանալու»: Ավելի ուշ Գրոսը մոտակա իրավաբանական դպրոցում կրիմինալիստիկայի բաժին է հիմնել ու ստանդարտիզացրել լուսանկարահանման ու հանցանքի վայրի պահպանման տեխնիկան:

Առաջին մատնահետքը

Խուան Վուչետիչը ծնվել էր Խորվաթիային, սակայն ապրում ու աշխատում էր Արգենտինայում: Նա ոստիկանական չինովնիկ էր, ով կրիմինալոգիայի նոր մեթոդներ էր ուսումնասիրում՝ այդ թվում հանցանքի վայրում մատնահետքերի օգտագործման գաղափարը որպես ապացույց: Վերջապես նրան հնարավորություն տրվեց տեսական գիտությունը գործնականով փոխարինելու. դա տեղի ունեցավ մի տհաճ իրադարձության ժամանակ:

Ֆրանցիսկա Ռեհասը շոկի ենթարկեց ողջ Բուենոս Այրեսին, երբ գտնվեց իր երկու մանկահասակ երեխաների դիերի կողքին: Նա կոկորդին սարսափելի, սակայն ոչ մահացու վերք ուներ: Նա պնդում էր, որ մի չարագործ սպանել է իր որդիներին ու հարձակվել իր վրա: Վուչետիչը մանրակրկտորեն ուսումնասիրեց հանցանքի վայրը ու հայտնաբերեց չարագործի մատնահետքը դռան կողափայտի վրա: Երբ նա ստուգեց Ռոհասի մատնահետքերը, պարզեց, որ դրանք համապատասխանում են «չարագործի» մատնահետքերին: Ռոհասը առաջին մարդը դարձավ, ով դատապարտվեց մատնահետքի օգնությամբ:

Դատաբժշկական փորձաքննություն

Կարդացեք որոշ գրքեր դատաբժշկական փորձաքննության մասին և դրանցից բոլորում, որպես կանոն, կհայտնաբերեք հիշատակում հետևյալ դեպի մասին: 1784-ին Ջոն Թոմսը սպանեց Էդվարդ Կուլշոուին՝ կրակելով նրա գլխին ատրճանակով: Սակայն չի նշվում, թե ինչու է Թոմսն արել դա: Նշվում է միայն, որ Թոմսի գրպանում թերթից մի հատված է եղել դրված: Կուլշոուի գլխում նույն թերթի մի այլ հատված է հայտնաբերվել: Այդ ժամանակներում մարդիկ թուղթն օգտագործում էին վառոդ և փամփուշտներ պահելու համար: Այն փաստը, որ Թոմսոնի մոտ համապատասխանող մասնիկ է եղել թերթի, ապացուցում էր, որ նա մարդասպանն էր: Սա առաջին անգամն էր երբևէ, երբ օգտագործվել է դատաբժշկական փորձաքննությունը:

Մեկնաբանել