Հայտնի ֆիզիկոս Սերգեյ Պետրովիչ Կապիցան սիրում էր պատմել այս պատմությունը․

-60 ական թվականներին միջուկային ֆիզիկոսների շատ հայտնի մի խումբ որոշում է դուրս գալ լաբորատորիայից և մեկնել Սև ծով հանգստանալու։ Բոլորն էլ գիտությունների դոկտոր էին։ Գալիս են ծովափ, մի քանի շիշ գինի են վերցնում պլաստմասսե խցանով, սակայն չեն կարողանում բացել, դանակով կտրում են ու էլ հնար չի լինում։ Կողքը մի անտուն մարդ է պառկած լինում՝ կեղտոտ ու չսափրված դեմքով։

Ֆիզիկոսները հարցնում են այդ մարդուն․
-Ինչ-որ սուր բան ունե՞ս մոտդ, որ կարողանանք գինին բացել։

Այս մարդը պառկած տեղից վեր է կենում ու հարցնում․
-Լուցկի ունե՞ք։
-Այո ունենք։
-Դե տվեք։

Վերցնում է լուցկին, տաքացնում է շշի վերևի մասն ու պլաստմասսե խցանը թուլանում, դուրս է գալիս։ Այդ անտուն մարդը հետ է տալիս լուցկին ու ասում․

-Մուժիկիի, դպրոցում գոնե ֆիզիկա սովորեիք )))))))

 

Մեկնաբանել