Ամենաերկար ոտքերն ունեցող ամերիկուհին հաճախ ստիպված է եղել թաքցնել իր իրական հասակը (լուսանկարներ)

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի 22-ամյա բնակչուհի Չեյզ Քենեդին ամենաերկար ոտքեր ունեցող մոդելն է ԱՄՆ-ում:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, մանուկ հասակում ամերիկուհին ստիպված է եղել ստել իր հասակի մասին, քանի որ անհարմար էր գզում իր բոլոր համադասարանցիներից բարձրահասակ լինելուց:

Ամերիկուհու ոտքերի երկարություննը կազմում է 129 սմ, մինչդեռ նրա ընդհանուր հասակը 196 սմ է: Դպրոցական տարիներին նրան հաճախ են ընձուխտ անվանել, սակայն հետագայում արտասովոր երկար ոտքերն օգնել են նրան հաջողության հասնել մարզական աշխարհում, այնուհետև նաև մոդելային ասպարեզում:

Այժմ Չեյզը հանդիպում է 190 սմ հասակ ունեցող տղամարդու հետ:

Մեկնաբանել