Վովա Գասպարյանը ծանր վնասվածքներ է ստացել, վիրահատությունն անցել է բարեհաջող

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, hraparak.am-ի տեղեկություններով, երեկ Սևանում սկուտեր վարելիս ընկել է և ողնաշարի ծանր վնասվածք ստացել։

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, մեր տեղեկություններով, այս պահին գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Երեկ Սևանում սկուտեր վարելիս ընկել է, ողնաշարի ծանր վնասվածք ստացել։ 3 ժամ տևած ծանր վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն Գասպարյանը հետվիրահատական վերականգման շրջան պետք է անցնի։

Մենք կապ հաստատեցինք Նաիրի ԲԿ-ի հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ հերթապահ բժիշկը այս պահին ծանր հիվանդ է ընդունում և չի կարող պատասխանել մեր հարցին։ Իսկ ընդունարանի աշխատակցուհին նշեց, որ ինքը որևէ բան չի կարող ասել։

Մեկնաբանել