Երիտասարդ Ջոն Լենոնին նամակ է գրում, որ երազում է շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել

1972 թվականին մի երիտասարդ ինդուս Ջոն Լենոնին նամակ է գրում, որ երազում է շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, բայց փող չունի, ուստի խնդրում է գումար տալ, որպեսզի նա իրականացնի իր երազանքը:

Ի պատասխան, Լենոնը գրում է, որ զբաղվեք յոգայով և կկարողանաք Ձեր ենթագիտակցության մեջ ճամփորդել ողջ աշխարհով մեկ: 1995 թվականին այդ ինդուսը կատարում է շուրջերկրյա ճանապարհորդություն: Նա ստանում է անհրաժեշտ գումար այն բանից հետո, երբ աճուրդում վաճառում է Լենոնի նամակը:

Մեկնաբանել