Չինացիների համար կարևոր է ոչ միայն վերջնական արդյունքը, այլ նաև այդ արդյունքին հասնելու մեթոդը

Լեգենդը պատմում է, որ չինացիների նախնիներից մեկը հանդիպում է հրաշագործին և միասին ջերմ զրույց են սկսում։ Չինացին այնքան է դուր գալիս հրաշագործին, որ վերջինս չինացուն ասում է․

_Հայտնիր ցանկացած երազանք և ես կիրականացնեմ այն։
_Ինչքան հնարավոր է շատ ոսկի եմ ուզում,_աչքերը փայլատակած՝ ասում է չինացին։

Հրաշագործը մատով կպնում է մի մեծ ժայռի և դարձնում ոսկի։ Չինացին այդքան էլ չի ուրախանում ոսկուց և հրաշագործը զարմանքով հարցնում է․

_Միգուցե քի՞չ է։

_Ոչ, շատ լավ է, բայց ես մտափոխվեցի, ինձ արդեն ոչ թե ոսկին է պետք, այլ քո մատը, որով ժայռը ոսկի դարձրեցիր։

Միտքը։ Փաստորեն չինացիները տեսնում են արդյունքն ու դրան հասնելու ճանապարհը և պատճենահանում ուրիշի ստեղծածը։ Միշտ էլ հեշտ է ուրիշի պատրաստի արդյունքը պատճենահանել, քան քրտնել, տանջվել ու չարչարվել։ Սա էլ զարգացման մի մոդել է, որին չինացիները կատարյալ են տիրապետում։

 

Աղբյուրը՝ fb.com/VahagnDilbaryan

Մեկնաբանել