Ճանապարհային ոստիկանը կանգնեցրեց 200 կմ/ժ արագությամբ ընթացող շիկահեր աղջկա մեքենան․ այն ինչ արեց աղջիկը, ուղղակի անհավանական է

Մի անգամ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցնում է մի մեքենայի, որը ընթանում է 200 կմ/ժ արագությամբ։ Ղեկին նստած է լինում մի շիկահեր աղջիկ։ Ճանապարհային ոստիկանը ներկայանում է և ասում․

— Խնդրում է տվեք ձեր փաստաթղթերը։

Աղջիկը մի փոքր վախեցած դեմքով նայում է ոստիկանին և պատասխանում․

— Չեն կարող, իմ փաստաթղթերը կեղծ են։

— Ինչպե՞ս, թե կեղծ են։ Արագ դուրս եկեք մեքենայից։

— Չեմ կարող, իմ գրպանները լի են թմրանյութերով, եթե դուրս գամ կթափվեն,- պատասխանում է շիկահերը։

Ճանապարհային ոստիկանը զարմանալով այսպիսի պատասխաններից ասում է․

— Արագ բացեք բեռնախցիկը։

— Չեմ կարող։ Այնտեղ արդեն մեկ ամիս է ինչ դիակ կա, եթե բացեմ շատ վատ հոտ կգա։

Այս ամենը լսելով, ճանապարհային ոստիկանը անմիջապես զանգահարում է հատուկ ծառայություններին և խնդրում մոտենալ։ Նրանք գալիս են, բացում մեքենայի բեռնախցիկը, ստուգում աղջկան և ոչինչ չեն գտնում։ Նրանք զարմացած նայում են ոստիկանության աշխատակցին և հարցնում․

— Ի՞նչ թմրանյութ, ի՞նչ դիակ, ինչե՞ր ես խոսում։

— Նրան մի լսեք,—ընդհատելով բղավում է շիկահեր աղջիկը, — նրան որ մնա կասի թե 200 կմ/ժ արագությամբ եմ վարել մեքենան։

Մեկնաբանել