Ինչպե՞ս էին ԽՍՀՄ ժամապահները բացահայտում գերմանացի հետախույզներին

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիներն իրենց հետախույզներին ապահովել էին ամեն ինչով՝ լավ տներ, լեզուների իմացությամբ, գաղտնաբառերով, սննդով, սակայն․․․ նրանցից ոչ ոք չէր կարողանում հասնել արդյունքի, քանի որ ցանկացած սուպեռ պարապած հետախույզի հասարակ ժամապահն անգամ բռնում էր փաստաթղթերը ստուգելուց հետո։

Ամբողջ պատերազմի ընթացքում գերմանացիները փորձում էին պատճենահանել սովետական փաստաթղթերը։ Այս խնդրի լուծման համար աշխատում էին լավագույն ուղեղները, նրանք ուսումնասիրել էին թղթի որակը, տառերի ձևը, թանաքի լայնությունը, գույնը, տողատակերի հեռավորությունները, սակայն ոչ մի հետախույզ չէր կարողանում ժամապահներին անցնել, քանի որ փաստաթղթերը ստուգելուց հետո միանգամից ձերբակալվում էին։

Եվ միայն պատերազմի ավարտից հետո է պարզ դառնում, թե ինչն էր պատճառը։ Իսկ պատճառը մանրուքի մեջ էր։ Պարզվում էր, որ փաստաթղթերը սկրեպով էին փակցվում, իսկ գերմանացիները սկրեպկաները (հայերեն չգիտեի անունը) պատրաստում էին ներժից և ժանգոտ չէր, այնինչ սովետական սկրեպկաները ժանգոտ էին և թղթի վրա ժանգը երևում էր, ի տարբերություն գերմանացիների, որոնց արտադրանքը կատարյալ մաքուր էր։ Ահա և մանրուքը։ Մարդիկ վերջիվերջո որակին մեծ ուշադրություն էին դարձնում, սակայն․․․

Գրում է Վահագ ԴԻլբարյանն իր ֆեյսբուքյան էջում․

 

Մեկնաբանել