Տրամաբանական Հարցեր 5

1.Մի քաղաքի բնակիչ կարճ ժամկետում գրանցեց 20 ամուսնություն, ընդ որում ամեն անգամ ամուսնանում էր ուրիշ կին: Չնայած դրան, այդ մարդը չամուսնալուծվեց նրանցից ոչ մեկի հետ և արդյունքում էլի 1 կին ուներ: Ինչպե՞ս էր դա նրա մոտ հաջողվում:
2.Նյու-Յորքի հյուրանոցներից մեկի սենյակներում հյուրերը հանդիպում էին այսպիսի մի գրության. <<Էլեկտրական սարքավորումներին թաց կամ խոնավ ձեռքերով դիպչելուց առաջ պահանջվում է նախօրոք …>>: Ի՞նչ է պահանջվում անել նախօրոք:
3.Գտեք տառերի դասավորության օրինաչափությունը և շարունակեք հաջորդականությունը.
Հ, Փ, Մ, Ա, Մ, Հ, ……

4.Գնացքի շարժվելուն մնում էր 2 րոպե, իսկ մինչև կայարան 2 կլիոմետր է, Տղան առաջին կիլոմետրը վազեց 30 կմ/Ժ արագությամբ: Ի՞նչ արագությամբ նա պետք է վազի երկրորդ կիլոմետրը, որ չուշանա գնացքից:

5.Հայր ու որդի ավտովթարի են ենթարվում: Հայրը հիվանդանոցում մահանում է: Տղայի հիվանդասենյակ է մտնում պրոֆեսորն ու ասում. <<Սա իմ տղան է>>: Կարո՞ղ է այդպես պատահել:

5 Comments

  1. Shahane

    Ամենայն հավանականությամբ այդ մարդը զագսի վարիչն է :

  2. Դավիթ

    4. Պետք չի վազել, ուշացել է:
    5. Պրոֆեսորը տղայի մայրն էր, մահացողի՝ կինը:

  3. ero
  4. Սմբատ (Հեղինակ)

    Այո Ճիշտ եք պատասխանել Շահանե, Էրո ևԴավիթ… Կեցցե…

  5. Սմբատ (Հեղինակ)

    Ճիշտ Պատասխանները՝
    1.Զագսի աշխատակիցն էր
    2.Վճարել սենյակի վարձը
    3.Խոսքը տարվա ամիսների մասին էր՝ Հ, Օ, Ս….
    4.Արդեն ուշացել է…
    5.Երեխայի մայրն էր…

Մեկնաբանել