Բանկ թալանողների գաղտնիքը (պատմություն)

 

Երեք հոգի մտնում են բանկ թալանելու։ Նրանցից մեկը հենց մուտքի մոտից գոռաում է․ «Չշարժվել, փողերը պատկանում են բանկին, իսկ կյանքը՝ ձեզ»։ Բոլոր ներկաները վախեցած տեղում կանգնած մնացին։
Թալանչիները վերցրեցին գումարը և մինչ փախուստը ամենաերիտասարդ ավազակը հարցնում է ամենածերին․
-Ծերուկ, չհաշվե՞նք գումարը, թե ինչքան ենք գողացել։
-Ոչ,- կոպիտ պատասխանեց ծերուկը,-հիմար մի եղիր, վաղը լուրերով կասեն, թե ինչքան գումար է կորել բանկից, այսքան գումարը արագ հաշվել չի ստացվի, ավելի լավ է սպասենք։

 Երբ թալանողներն փախան, բանկի կառավարիչն ասում է իր հաշվապահին, որ զանգահարի ոստիկանություն։ Իսկ փորձառու հաշվապահը պատասխանում է․
-Սպասեք, այս գողոնին ավելացնենք մեր գողացած 6 մլնը և ահազանգենք, որ իբր այդքան ավել են գողացել։

Հաջորդ օրը լուրերով հայտնում են, որ բանկից գողացվել է 100 մլն։ Ավազակները իրենց գողոնը հաշվելուց հետո շատ զարմացան, գողոնը կազմում էր ընդամենը 20 մլն։ Ու սկսվում է բողոքը. «Մենք մեծ ռիսկի գնացինք այս 20 մլն-ի համար, իսկ բանկի ղեկավարությունն  80 մլն-ի տիրացավ մեր միջոցով»։

Իսկ բանկի կառավարիչն ու հաշվապահը գոհ էին, իրենց գողոնն արդեն ուրիշներից պիտի պահանջեին։

 

Մեկնաբանել